Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում է
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բիշքեկ:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 28-ը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին: