երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածում խստորեն հետևել ճանապարհային նշաններին

Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածում խստորեն հետևել ճանապարհային նշաններին

Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ «Գետառ» գետի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել՝ մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ վարչության կողմից նշված ճանապարհահատվածը սահմանազատվել է համապատասխան նշաններով։

Անվտանգության նկատառումներով, մինչև խնդրի հիմնական լուծումը հորդորում ենք վարորդներին ցուցաբերել հավելյալ զգուշավորություն և խիստ հետևել ճանապարհային նշաններին։

  • Կիսվել: