շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել և ոչնչացվել է կասետային չպայթած ենթազինամթերք

Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել և ոչնչացվել է կասետային չպայթած ենթազինամթերք

Օրերս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում էին։
 
Այստեղ հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։ Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով, իսկ հայտնաբերված չպայթած զինամթերքը տեղափոխվել է անվտանգ վայր և ոչնչացվել:
 
Չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: