կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Դավաճանին ասենք՝ ոչ. այսօրվանից անժամկետ նստացույց եմ սկսում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից. Անաստաս Իսրայելյան

Դավաճանին ասենք՝ ոչ. այսօրվանից անժամկետ նստացույց եմ սկսում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից. Անաստաս Իսրայելյան

Ես այսօրվա օրս սկսում եմ անժամկետ նստացույցով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Ռուբեն Վարդանյանին սատարող նախաձեռնող խմբի անդամ Անաստաս Իսրայելյանը:

Նա նաեւ նշել է. «Կոչ եմ անում բոլորդ հավաքվեք, միացեք նստացույցին եւ այդ սրիկա անձնավորությանը ասենք՝ ոչ:  Ինքն իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից ինչ-որ որոշումներ կայացնի: Ինքը մեզ համար դավաճան եղել է եւ հիմա էլ դավաճան է: Մեր ազգի մեջ դավաճանն իրավունք չունի պատմական Արցախի անունից որոշումներ կայացնել»:

Նա նաեւ նշել է, որ մինչեւ մայիսի 25-ը, երբ տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նխագահների հերթական հանդիպումը  պետք է մեծ հանրհավաք իրականացնել Արցախում:

 

  • Կիսվել: