շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատարանի երեկվա որոշումը շոկային էր. փաստաբանները պատրաստվում են բողոքարկել Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը

Դատարանի երեկվա որոշումը շոկային էր. փաստաբանները պատրաստվում են բողոքարկել Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկին կալանավորելու դատարանի որոշումը փաստաբանները վաղը կբողոքարկեն վերաքննիչ քրեական դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Հենց հիմա աշխատումենք բողոքի վրա, վաղը առավոտյան 9;00-ին բողոքը մուտք կանենք դատարան: Կալանավորման հիմքերը կարելի է ասել, որ չկային, բայց դատարանը որպօես հիմնավորում 2 հիմք է նշել: Մեկը՝ նոր հանցանքի կատարումը եւ դատարականակն պարտականությունների չկատարումը, որը կարող է դրսեւորվել դատավարական մասնակցող անձանց վրա անօրևինական ազդեցության գործադրմամբ, բայց դրանք երկուսն էլ առկա չեն, որովհետեւ եթե նոր հանցագործության կատարումը, որը իր մեջ ենրառում է Աշոտ Փաշինյանին առեւանգելը, վառ երեւակայություն պետք է ունենալ, որ այսպիսի իրականության մեջ հետագայում այդպիսի գործողություն կանխատեսվի, ապա երկրորդ հիմքի մասով եւս  բավական առումով որեւէ պատճառաբանություն բերված չէ, քանի որ եթե գործում է ՀՀ-ում պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների պահպանության  վերաբերյալ օրենսդրությունը, ապա վստահորդս որեւէ կերպ չի կարողանա ազդել նրանց վրա: Եթե դատարանը նման հիմք է առաջադրում, ապա գտնում է, որ այս օրենսդրությունը Հայաստանում չի գործում»,-ասաց նա:

Փաստաբանը դատարանի երեկվա որոշումը շոկային բնութագրեց. «Դատարանի որոշումը շոկային էր, մենք նման բան չէինք սպասում, միջնորդության քննության որոշումը եւ բուն որոշումը միմյանցից տարբեր էր: Դատարանը տարբեր տեղեկանքներ էր պահանջել ներկայացնել, պատգամավորներին էր կանչել, նրանց իրավունքները բացատրելու, ու դրանից հետո նման որոշում կայացնելը շոկային էր, ինչի համար էին ապա դատարանի այդ գործողությունները»:

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ դատարանի որոշումը փոխվել է , ամենայն հավանականությամբ, խորհրդակցական սենյակ գնալուց հետո:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

  • Կիսվել: