ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատապարտյալ է մահացել

Դատապարտյալ է մահացել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 3-ի առավոտյան ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խ․ Բ․-ին (ծնված 1972թ․, դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողությունը վատացել է։

Կանչվել է շտապօգնություն,  և դատաարտյալին անմիջապես տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ ժամը 14։15-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Գիշերը 02։25-ին արձանագրվել է Խ․ Բ-ի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշմամբ մահվան պատաճառը սրտանոթային անբավարարությունն է։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

  • Կիսվել: