հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում դատապարտյալներին խոհարարական հմտություններ է դասավանդում 4 խոհարար

«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում դատապարտյալներին խոհարարական հմտություններ է դասավանդում 4 խոհարար

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Դատապարտյալներին օգտակար զբաղվածությամբ ապահովելը համարելով վերասոցիալականացման կարևոր բաղադրիչ՝ «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել ենք դատապարտյալների համար նախատեսված խոհարարական, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ հացաթխման դասընթացներ:

 

«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում դատապարտյալներին խոհարարական հմտություններ է դասավանդում 4 խոհարար՝ ըստ մասնագիտացումների (խմորային աշխատանք, խավարտներ, աղցաններ և մսային աշխատանք): Խոհարարական դասընթացին մասնակցում է շուրջ 25 դատապարտյալ: Իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացաթխման դասընթացներն իրականացվում է տեխնոլոգի կողմից: Այս դասընթացին մասնակցում է 5 դատապարտյալ:

 

Դասընթացը հաջող ավարտած մասնակիցները կկարողանան աշխատանք գտնել թե՛ պատժի կրման ընթացքում, թե՛ պատժի կրումից ազատվելուց հետո․ դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան վկայականներ:

Շատ եմ կարևորում այն փաստը, որ դասընթացներում ներգրավվել են և՛ որոշակի ժամկետով, և՛ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝ հիմքում ունենալով դատապարտյալների նկատմամբ հավասար վերաբերմունքի ցուցաբերման և ամրապնդման գաղափարը:

Դասընթացների իրականացման գաղափարը կյանքի է կոչվել Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի, «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի, «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի և Արդարադատության նախարարության սերտ համագործակցության արդյունքում»:

  • Կիսվել: