չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դատապարտելի է այսօր ԶԼՄ-ների կողմից տարածվող մեր զորքի Ա կետից Բ կետ տեղափոխման մասին հրապարակումները․ Դավիթ Սանասարյան

Դատապարտելի է այսօր ԶԼՄ-ների կողմից տարածվող մեր զորքի Ա կետից Բ կետ տեղափոխման մասին հրապարակումները․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատկերացրած Հայաստանում անվտանգությանը սպառնալիք հանդիսացող տեղեկատվության, կեղծ տեղեկատվության տարածման համար լրատվամիջոցները ենթարկվելու են իրավական խիստ պատասխանատվության։ ՀՀ սահմանի հետ կապված այսօրվա տարածված կեղծ լուրերին է անդրադարձել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

«Մեզ համար դատապարտելի է այսօր ԶԼՄ-ների կողմից տարածվող մեր զորքի Ա կետից Բ կետ տեղափոխման մասին հրապարակումները։

Հորդորում ենք ցուցաբերել զսպվածություն, չտրվել դիտումներ ապահովելու և այլ գայթակղություններին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սանասարյանը։

  • Կիսվել: