երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատախազությունում և ՔԿ-ում  տարիներ աշխատած գնդապետ Կարեն Խաչատրյանը ոստիկանությունում պաշտոնի է նշանակվել

Դատախազությունում և ՔԿ-ում տարիներ աշխատած գնդապետ Կարեն Խաչատրյանը ոստիկանությունում պաշտոնի է նշանակվել

Փետրվարի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ հերթապահ մասի ծառայության վարչության պետ,, հաղորդում է Shamshyan.com-ը:

Կ. Խաչատրյանը իրավապահ համակարգի հնաբնակներից է, երկար տարիներ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության, Հայաստանի քննչական կոմիտեի համակարգում, մի քանի վարչական շրջաններում եղել է քննչական բաժնի պետ և իրավապահ համակարգում համարվում է գործի գիտակ: Բազմաթիվ քրեական գործեր են քննվել նրա ղեկավարած բաժիններում, այդ թվում՝ աղմկահարույց:

  • Կիսվել: