կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դասագրքերի QR կոդերի չեղարկման խնդիր չկա, վերահսկողությունը կիրականացնի նախարարությունը․ Նախարար

Դասագրքերի QR կոդերի չեղարկման խնդիր չկա, վերահսկողությունը կիրականացնի նախարարությունը․ Նախարար

Դասագրքերի QR կոդերի չեղարկման խնդիր չկա, որովհետև դրանք շատ կարևոր տեխնոլոգիա են և ժամանակակից ուսումնական նյութերում պետք է ակտիվորեն օգտագործվեն, այլ հարց է, որ անվտանգության տեսանկյունից ընթացակարգեր պետք է լինեն։ Այս մասին, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարթին, թե հնարավոր է նախարարությունը հրաժարվի դասագրքերում QR կոդերի գործածումից։

Վերջինս հայտնեց, որ դասագրքերի հեղինակների հետ քննարկումներ են ունեցել և այդ հարցում որոշում ունեն։

«Առաջիկայում մենք կունենանք այն մոտեցումը, որ այդ բոլոր նյութերը տեղափոխվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի առանձնացված տիրույթ, որտեղ դրանց պաշտպանությունն ու վերահսկողությունը կիրականացվի նախարարության կողմից»,- մանրամասնեց նա։

  • Կիսվել: