ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դանակով խփել էր համաքաղաքացի երիտասարդի դաստակին

Դանակով խփել էր համաքաղաքացի երիտասարդի դաստակին

Փետրվարի 23-ին ոստիկանության Մեծամորի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ դաստակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 25-ամյա մի երիտասարդ:

Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 52-ամյա համաքաղաքացին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Տղամարդը հայտնել է, որ երիտասարդի դաստակին խփել էր այդ դանակով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: