ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դանակի գործադրմամբ ավազակություն Սիսիանում․ կասկածյալը ձերբակալվել է, գողոնը՝ առգրավվել (տեսանյութ)

Դանակի գործադրմամբ ավազակություն Սիսիանում․ կասկածյալը ձերբակալվել է, գողոնը՝ առգրավվել (տեսանյութ)

Սիսիանի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով տեղի իրավապահներին աջակցեցին քրեական ոստիկանության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների աշխատակիցները: Համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փետրվարի 20-ին փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ավազակային հարձակումը կատարել է Սիսիանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել Սիսիանի քննչական բաժին ու ձերբակալվել:

Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք, նաև հայտնել է գողոնը թաքցնելու վայրը: Հափշտակված ոսկյա զարդերը հայտնաբերվել և առգրավվել են:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: