հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Դանակահարություն՝ Երևանում․  կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Դանակահարություն՝ Երևանում․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 18-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամ 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ Ծովակալ Իսակովի պողոտա 42/9 հասցեի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով «հետույքի շրջանի կտրած ծակած վերք աջից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Ն․-ն է:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական բաժին հրավիրված Դավիթ Ն․-ն քննիչներին հայտնել է, որ մայիսի 17-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մի անծանոթ տղամարդ դանակով հարվածել է իրեն:

  • Կիսվել: