կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դանակահարություն՝ Երևանում․ 41-ամյա մասիսցին վեճի պահին դանակով հարվածել է 23-ամյա երիտասարդին

Դանակահարություն՝ Երևանում․ 41-ամյա մասիսցին վեճի պահին դանակով հարվածել է 23-ամյա երիտասարդին

Հունիսի 12-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ անոթափոսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 23-ամյա երիտասարդի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին երիտասարդի հայրը հաղորդում է տվել, որ անհայտ անձը իրենց շենքի բակում սուր-կտրող գործիքով խփել է որդուն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վանասվածք էր պատճառել Մասիս քաղաքի 41-ամյա բնակիչը: ժամը 23.40-ին նա Մասիս քաղաքում հայտնաբերվել, «Նիսան» մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին և ձերբակալվել:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: