երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Դալան» տեխնոպարկն իր հարկի տակ կհամախմբի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին. ԲՏԱ նախարար

«Դալան» տեխնոպարկն իր հարկի տակ կհամախմբի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը օրերս փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքներին։

«Նախագծի հեղինակները ներկայացրել են ՏՏ ոլորտի՝ համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածք ունենալու անհրաժեշտությունը, տեխնոպարկի առանձնահատկությունները և ցուցադրել միջազգային ստանդարտներով կառուցվող շինարարության ընթացքը:

Տեխնոպարկն իր հարկի տակ համախմբելու է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց համար հարմարավետ աշխատանքային միջավայր. մոտիվացնող և ոգեշնչող աշխատանքային միջավայրի ստեղծումը կարող է լավ մասնագետներ ներգրավելու և պահպանելու կարևորագույն գրավականներից լինել:

Տեխնոպարկը բաղկացած է լինելու 22 հարկից, ունենալու է 3000 օֆիսային աշխատատեղ և 40,000 քմ գրասենյակային տարածք, ընդհանուր օգտագործման գոտիներ, գիտահետազոտական կենտրոն, ցուցասրահ, առևտրային գոտիներ, միջոցառումների սրահ, կոնֆերանս դահլիճներ, հյուրանոց, 1000-ից ավելի ավտոկայանատեղի (որոնցից 30 %-ը նախատեսված է լինելու էլեկտրական մեքենաների համար) և այլն: Տեխնոպարկը շահագործման կհանձնվի 2026 թվականին»,- գրել է Մխիթարյանը։

  • Կիսվել: