շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԴԱՀԿ աշխատակիցների շնորհիվ մենք ՄԻԱՍԻՆ եկանք տուն․ DJ Վակցինան վերադարձեց որդուն

ԴԱՀԿ աշխատակիցների շնորհիվ մենք ՄԻԱՍԻՆ եկանք տուն․ DJ Վակցինան վերադարձեց որդուն

«DJ Վակցինա» կեղծանվամբ հայտնի Արուսյակ Մկրտչյանը հայտնել է, որ որդին իր հետ է։

Նա, մասնավորապես, նշել է․

«Էսօր 7րդ օրն էր՝ լի արցունքներով ու կարոտով…
Առավոտից էլի սպասում, հույզեր, բազմաթիվ զանգեր ու նամակներ, 100 կմ քշած ճանապարհ, կռիվներ, լարվածություն և արդյունքում սուպերպրոֆեսիոնալ փաստաբանի ու ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերի շնորհիվ մենք ՄԻԱՍԻՆ եկանք տուն

Ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ պայքարեցիք իմ հետ միասին
Այսուհետ մենք չպետք է լռենք, եթե մեզ ենթարկում են բռնության, մեր երեխաների և մեր իրավունքները ոտնահարվում են կամ անտեսվում»,-նշել է Արուսյակը:

Հիշեցնենք, որ Արուսյակ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ իր նախկին ամուսին Ռուբեն Խաչատրյանը, ով նախկինում զբաղեցնում էր Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը, փաստացի առևանգել է իր երեխային և թույլ չի տալիս շփվել նրա հատ։ 

 

  • Կիսվել: