հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դադիվանքում անցկացվել է խաղաղապահների օրհնության կարգ

Դադիվանքում անցկացվել է խաղաղապահների օրհնության կարգ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ Դադիվանքում անց է կացվել խաղաղապահների օրհնության կարգ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ՀԱԵ Արցախի թեմից:

May be an image of 5 մարդ, people standing և military uniform-ը

Աղբյուրը նշում է՝ մեկ տարի է, ինչ Դադիվանքը Ռուս խաղաղապահների պահպանությամբ և հայ հոգևորականների աղոթական ներկայությամբ շարունակում է ապրել՝ իբրև նվիրական սրբավայր համայն հայության համար:

May be an image of 4 մարդ և people standing-ը

Ուղիղ մեկ տարի առաջ նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական ջանքերով, Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջնորդությամբ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ դրախտավայր Քարվաճառից հնարավոր դարձավ հայկական պահել Դադիվանքի վանական համալիրը: Անցնող մեկ տարվա ընթացքում ի հեճուկս ադրբեջանական կողմից պարբերաբար ուղեկցվող խոչընդոտների և սահմանափակումների՝ Դադիվանքում Ռուս խաղաղապահների պահպանությամբ այսօր էլ մեր հոգևորականները շարունակում են աղոթել, ապրել վանական կյանքով և անաղարտ պահել Դադիվանքի հայկական դիմագիծը:

May be an image of 4 մարդ, people standing և military uniform-ը

Ընթերցվեց Սրբազան Հոր ողջույնի և գնահատանքի խոսքը, որում մասնավորապես նշվում է. «2020 թվականին՝ Արցախյան պատերազմից հետո, ռուս խաղաղապահների ներկայությունը դարձավ վստահության կարևորագույն գործոնը, որն օգնեց արցախցիներին ընտանիքներով վերադառնալ իրենց տները։ Հիմա եկել է Արցախում խաղաղապահ ուժերի հերթափոխի ժամանակը, երբ խաղաղապահները կվերադառնան հայրենի օրրան՝ իրենց կարոտը առնելու և ընտանեկան ջերմությունը զգալու համար։ Ուստի այս առիթով ձեզ ենք բերում մեր օրհնությունն ու երախտագիտությունը Արցախում անցած վեց ամիսների ընթացքում ձեր ծառայության համար։ Մենք աղոթում ենք, որ Տեր Աստված զորացնի ձեզ՝ ձեր հաջորդ աստվածահաճո առաքելությունների իրականացման համար: Աղոթքով և օրհնությամբ» :

May be an image of 12 մարդ, people standing, military uniform և դրսումըԱյնուհետև ռուս զինվորականներին բաշխվեցին հուշանվերներ և Կարեն Վարդանյանի բարերությամբ՝ Աստվածաշնչեր: Օրհնության կարգից հետո Դադիվանքի հոգևորականների կողմից պատրաստված տոնական սեղանի շուրջ վանականներն ու ռուս խաղաղապահները միմյանց փոխանցեցին սրտաբուխ մաղթանքներ և ջերմագին խոսքեր:

  • Կիսվել: