երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով թեև արևմտյան արժեքներ կրող ուժերը խորհրդարան չեն մտել, վերջին ընտրությունների արդյունքը հաղթանակ էր, քանի որ «կանխվեց ռուսական ազդեցության ուժերի իշխանության գալը»։

Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է հետընտրական իրավիճակը, Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարը և պնդել, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից իր անվտանգային և տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։ Անդրադառնալով ընտրություններում արևմտամետ ուժերի ձախողմանը՝ Արամ Սարգսյանը նշեց, որ համաձայն չէ այդ ձևակերպման հետ և իր համար հաղթանակը քաղաքական ուղեգծի պահպանումն էր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: 

  • Կիսվել: