շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դադարեցվել են Մատենադարանի տնօրենի լիազորությունները

Դադարեցվել են Մատենադարանի տնօրենի լիազորությունները

Մարտի 7–ին լրացել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, նրա լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի պաշտոնական կայքից։

Մատենադարանի Կանոնադրության համաձայն՝ տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Խորհուրդը հայտարարում է մրցույթ եւ անցկացնում տնօրենի ընտրություն։ Մատենադարանի հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դեռ մրցույթ չի հայտարարվել։

Մինչեւ մրցույթ հայտարարելը Հոգաբարձուների խորհուրդը գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթեւոսյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Հիշեցնենք՝ Վահան Տեր-Ղեւոնդյանը Մատենադարանի տնօրեն էր ընտրվել 2018 թվականի մարտի 6–ին։

  • Կիսվել: