երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցուցահանդես-վաճառք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տանը»

Ցուցահանդես-վաճառք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տանը»

 Այսօր ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կայացել է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառքը։ Տեղեկությունը հայտնում է քրեակատորաղական ծառայությունը։
 
Ցուցահանդեսին ներկայացված են եղել հիմնականում ցմահ դատապարտյալների ձեռքի աշխատանքներն ու նրանց հեղինակած գրքերը:
«Դատապարտյալների ցանկությամբ ցուցահանդեսի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, ծառայության վարչակազմը, Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ, ՄԻՊ ներկայացուցիչներ, հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և այլ հյուրեր:
Ցուցահանդես-վաճառք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (9 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Իրենց աշխատանքներով հանդես եկած ազատազրկված անձինք հիմնարկի պետի կողմից կարժանանան խրախուսանքների:

  • Կիսվել: