կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024

COVID-19-ը ինչ հետևանքներ կարող է թողնել սրտի վրա

Կորոնավիրուսը գրոհում Է ամբողջ օրգանիզմի վրա, այդ թվում՝ նա կարող Է վնասել սրտամկանը, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում նախազգուշացրել Է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան բժիշկ Զաուրբեկ Շուգուշեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 
 
 

Այն հիվանդի վիճակը, որի սիրտը տուժել Է COVID-19-ից, նման Է տարածուն ինֆարկտ տարած մարդու վիճակին, ասել Է բժիշկը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը կարող Է «ուղղակիորեն վնասող ազդեցություն» ունենալ սրտամկանի վրա:

Ընդ որում, ինֆեկցիայի ծանր հետեւանքները հաճախ ի հայտ են գալիս արդեն հետքովիդային սինդրոմի ժամանակ:

«Հետքովիդային սինդրոմի դրսեւորումներից մեկն այն Է, երբ մարդկանց մոտ սրտի անբավարարություն Է առաջանում միակարդիտով (սրտամկանի բորբոքում) հիվանդանալու հետեւանքով: Այդ դեպքում հիվանդը գտնվում Է այն նույն վիճակում, ինչ տարածուն ինֆարկտից հետո»,-նշել Է Շուգուշեւը:

Նման հիվանդների համար կանխատեսումը ողբերգական Է, նրանց կյանքի տեւողությունը կազմում Է ընդամենը հինգ տարի, կարծում Է սրտաբանը:

«Ցավոք, նման հիվանդների կյանքի միջին տեւողությունն ընդամենը հինգ տարի Է: Սրտի անբավարարությունը, ըստ կանխատեսման, կապում են մոտավորապես թոքերի քաղցկեղի հետ, այսինքն այդ ախտորոշումներով մարդիկ կյանքի նույն տեւողությունն ունեն ախտանշանների ի հայտ գալուց մինչեւ մահը»,-պարզաբանել Է նա: Ո՛չ ռուսաստանցի, ո՛չ արտասահմանցի գիտնականներն առայժմ չեն պարզել, թե որ գործոններն են սրտի անբավարարության հանգեցնում հետքովիդային սինդրոմի դեպքում: Համենայն դեպս, ռիսկի աստիճանը կախված չԷ հիվանդի տարիքից, ճշտել Է բժիշկը:

«Առայժմ մենք չենք կարող ասել, թե ինչու Է վնասվում սրտամկանը COVID-19-ից հետո: Մենք հսկում ենք ե՛ւ երիտասարդ, ե՛ւ տարեց հիվանդներին, որոնց սրտամկանը վնասվել Է կորոնավիրուսով հիվանդանալուց հետո. որեւԷ շտկում հայտնաբերել չենք կարող ո՛չ մենք, ո՛չ աշխարհում»,-հավելել Է Զաուրբեկ Շուգուշեւը ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում:

Սիրտանոթային համակարգը կարելի Է կորոնավիրուսով ախտահարվելուց պաշտպանել պատվաստման օգնությամբ: Ներարկումը կօգնի թեթեւ տանել վարակը, հիշեցրել Է բժիշկը։

  • Կիսվել: