չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
COVID-19-ի ընթացքում հակաբիոտիկների կիրառումը դարձել է անկառավարելի. ԱՆ

COVID-19-ի ընթացքում հակաբիոտիկների կիրառումը դարձել է անկառավարելի. ԱՆ

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթվա շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործմանը նվիրված աշխատանքային հանդիպում բուժաշխատողների համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետները ներկայացրել են Հայաստանում իրականացված «Proof of Principle study» հետազոտման նախնական տվյալները, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով (POP) հետազոտությունները, անդրադարձել հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման արդյունքներին, ինչպես նաև խոսել COVID-19 նախահամավարակային շրջանում հակամանրէային կայունության հիմնախնդրի և ներկա իրավիճակի վերաբերյալ:

Քննարկվել է նաև հակաբիոտիկների պատշաճ կիրառման կարևորությունը, հատկապես` COVID-19-ի ընթացքում այն դարձել է էլ ավելի մտահոգիչ և անկառավարելի, քանի որ երբեմն պացիենտները զբաղվում են ինքնաբուժմամբ, կիրառում են պահուստային հակաբիոտիկներ` չպահպանելով դեղաչափը և խախտելով կիրառման տևողությունը, ինչը մեծապես նպաստում է դեղակայունության հիմնախնդրի առավել սրացմանը:

  • Կիսվել: