չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ցնցումն զգալի է եղել ամբողջ համայնքում՝ Փարաքար, Թաիրով գյուղերում, բայց ոչ մի ավերածություն չի եղել․ Փարաքարի ղեկավար (տեսանյութ)

Ցնցումն զգալի է եղել ամբողջ համայնքում՝ Փարաքար, Թաիրով գյուղերում, բայց ոչ մի ավերածություն չի եղել․ Փարաքարի ղեկավար (տեսանյութ)

Ցնցումն զգալի է եղել ամբողջ համայնքում՝ Փարաքար, Թաիրով գյուղերում, բայց ոչ մի ավերածություն չի եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած երկրաշարժին։

«Բնակչներով նշում էինք Տյառնընդառաջը, ցնցման պահին մարդկանց մեծ մասը դրսում է եղել, ցնցումն անցել է անցնցում։ Խուճապ չկա, գյուղում։ Հետցնցումներ ևս զգացվել են»,-ասաց նա։

Համայնքապետի խոսքով՝ չեն եղել այնպիսի քաղաքացիներ, որոնց ինքնազգացողությունը վատացել է։

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

  • Կիսվել: