հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Չպիտի թույլ տանք՝ Իրանը դառնա արևմտյան ընկերությունների պատվաստանյութերի լաբորատորիա. իրանահայ պատգամավոր

Չպիտի թույլ տանք՝ Իրանը դառնա արևմտյան ընկերությունների պատվաստանյութերի լաբորատորիա. իրանահայ պատգամավոր

Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորը հայտարարել է. «Մենք չպետք է թույլ տանք, որ երկիրը դառնա արևմտյան ընկերությունների պատվաստանյութերի լաբորատորիա», գրում է parstoday.com-ը:

«Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Արա Շահվերդյանն անդրադառնալով ԱՄՆ-ից և Բրիտանիայից կորոնավիրուսի պատվաստանյութի ներկրումն արգելելու մասին Իրանի առաջնորդի հրահանգին, ասել է. «Բացի ԱՄՆ-ից և Բրիտանիայից, Ֆրանսիայի նման երկրները նույնպես այս առումով լավ համբավ չունեն և մենք պետք է նրանց նկատմամբ զգույշ լինենք»:

Նա հավելել է. «Կորոնավիրուսի պատվաստանյութի ահրցում առաջնահերթությունը ներքին արտադրության վրա ապավինելն է և երբ մենք հաջողությամբ անցնենք կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման նախնական փուլերը, պետք է ապավինենք մեր ներքին ուժին»:

  • Կիսվել: