ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չոբանյանն ու Ռոգոզինն անդրադարձել են տիեզերական գործունեության ոլորտի զարգացման հարցերին

Չոբանյանն ու Ռոգոզինն անդրադարձել են տիեզերական գործունեության ոլորտի զարգացման հարցերին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը «Տիեզերական տարածության հետազոտում» խորագրով Սանկտ- Պետերբուրգում անցկացվող GLEX-2021 միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հայկ Չոբանյանը շեշտադրել է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացման, և այդ շրջանակներում համագործակցության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համաձայնագրի կնքման ընթացքին, համատեղ ծրագրերի իրականացման, տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում Հայաստանում ռուսական ընկերությունների առաջխաղացման և մի շարք այլ հարցերի։ Վերջինիս համար բարենպաստ պայման են հանդիսանում տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները։

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրել է մասնակցելու է 2022 թ. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվող Գիտության ու արվեստի «STARMUS» (Stars and Music) 6-րդ միջազգային փառատոնին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: