ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն կտուգանվեն ոչ թե 5000, այլ 50 հազար դրամով

Չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն կտուգանվեն ոչ թե 5000, այլ 50 հազար դրամով

Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն ոչ թե 5000, այլ 50 հազար դրամով։ Նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Կարծում եմ, որ մինչև հաջորդ ուրբաթ կներկայացնենք, որպեսզի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն տեղի ունենա»,-ասաց նա։

Անդրադառնալով աղբի տեսակավորմանը, քաղաքապետ Սարգսյանը հավելեց, որ Դավիթաշեն վարչական շրջանում պիլոտային ծրագիր կիրականացվի։

«Աղբի տեսակավորման կետերը բավական քիչ են և արդյունավետությունը ցածր է, այդ իսկ պատճառով նոր աղբամանների ձեռքբերման մրցույթ ենք հայտարարել, ուսումնասիրել ենք Դավիթաշեն վարչական շրջանը, որտեղ էլ կիրականացվի աղբի տեսակավորում»,-ասաց նա։

  • Կիսվել: