չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չնախատեսված խուզարկությունների արդյունքում «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել

Չնախատեսված խուզարկությունների արդյունքում «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանն ուղղված, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը միտված համալիր միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող արգելված իրերի և առարկաների հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողները նույն քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում, խցերում և այլ շինություններում համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում թաքստոցներից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մեծ թվով արգելված իրեր՝ 9 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 1 սմարթ ժամացույց, 33 կտրող-ծակող գործիք, 1 USB լար, ականջակալներ, պարանով ամրացված պարկ՝ փոխանցումներ կատարելու համար:

Նույն օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ա. Ք. - ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ. Մ - ի տաբատի գրպանից հայտնաբերել են անհայտ ծագման կես դեղահաբ:

  • Կիսվել: