երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չկա գեթ մեկը, ով չի միացել հայտարարությանը. Լևոն Քոչարյանը՝ իր հորն աջակցող ստորագրահավաքի մասին

Չկա գեթ մեկը, ով չի միացել հայտարարությանը. Լևոն Քոչարյանը՝ իր հորն աջակցող ստորագրահավաքի մասին

 «Ես ուղղակի ինձ թույլ չեմ տա համապատասխան ապացույցներ ներկայացնել այդ մարդկանց վատ վիճակի մեջ չդնելու համար: Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր միացել են: Գեթ մեկը չի եղել, ով չի համաձայնվել»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը՝ խոսելով ի աջակցություն իր հոր կազմակերպված ստորագրահավաքի մասին, որին, ինչպես նշվում էր, մասնակցել են մոտ 60 մշակութային գործիչներ:

Լևոնն Քոչարյանն ասաց, որ իրենք տեղյակ են եղել ստորագրահավաքի մասին, չեն հսկել դա, իսկ ապացույցներն ունեն նրանք, ովքեր խոսել են այդ գործիչների հետ. «Ինչպես ես հասկանում եմ, որպես այդպիսին ստորագրություն չի եղել, ուղղակի հայտարարությանը միանալու համաձայնություն է եղել: Եթե ինչ-որ մարդ կա, ով տեքստին ծանոթ չի եղել, դրա համար ներողությում եմ խնդրում, սակայն դա գրեթե բացառում եմ»:

Ըստ Քոչարյանի որդու՝ մարդիկ, որոնք ասում են, որ չեն ստորագրել, հնարավոր է՝ բառախաղ են անում: Նա ասաց, որ իրականում ճիշտ են ասում՝ ստորագրություն որպես այդպիսի չի եղել. «Հայտարարություն անողների վրա իրականացված հարձակման արդյունքում մարդիկ մեղավորության զգացում ունեցան: Ով ետ է կանգնել, հասկանում եմ նրանց, չեմ մեղադրում, հանրային մարդիկ են, միգուցե զգայուն կերպով են դա տանում: Եղան նաև մարդիկ, ովքեր ասացին, որ այո, միացել են»,-նշեց Քոչարյանի որդին:

Քոչարյանի խոսքով՝ հայտարարության մեջ որևէ քաղաքական քայլ չկա, որևէ մեկը որևէ մեկին մեղավոր կամ անմեղ չի ճանաչում, ուղղակի հումանիստական քայլ էր, որն արվել է. «Որևէ մեկը չի ասում, որ պետք է գործը կարճվի»:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքը կազմակերպել է հանձնախումբը, որը ղեկավարում է Աղվան Վարդանյանը:

 

  • Կիսվել: