Չինաստանում հանթավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Չինաստանի Յունան նահանգում հանթավիրուսից արձանագրվել է առաջին մահվան դեպքը։ Տղամարդը հանկարծամահ է եղել հենց հանրային տրանսպորոտւմ, որով ուղևորվում էր Շանդուն աշխատանքի։ Պարզվել է՝ նա վարակված էր հանթավիրուսով։ Ավտոբուսի 32 ուղևորները մեկուսացվել են։
Մասնագետների խոսքով՝ սա նոր վիրուս չէ, տարածվում է կրծողների միջոցով և ենթադրվում է, որ այն մարդուց մարդ է փոխանցվում միայն հազվադեպ դեպքերում՝ ի տարբերություն Covid-19-ի։
Վիրուսն առաջին անգամ ի հայտ է եկել 1950-ականներին Կորեայում՝ ամերիկա-կորեական պատերազմի ժամանակ։


