ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Չինական ավանդական դեղամիջոցների կիրառմամբ Կորոնովիրուսի դեմ պայքարում Երևանին աջակցելու նպատակով տեղի ունեցավ հակահամաճարակային փորձի փոխանակում

Չինական ավանդական դեղամիջոցների կիրառմամբ Կորոնովիրուսի դեմ պայքարում Երևանին աջակցելու նպատակով տեղի ունեցավ հակահամաճարակային փորձի փոխանակում

Ս.թ. հունիսի 12-ին Չինաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Պեկինի արտաքին գործերի քաղաքային գրասենյակի և քաղաքային առողջապահական հանձնաժողովի համակարգմամբ, Պեկինի  Հենջի առողջապահության զարգացման հիմնադրամի, չինական բժշկության և դեղամիջոցների Պեկինի միության, Չինական  և  եվրոպական համատեղ բժշկության միության  և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ջանքերով կազմակերպվեց չինական բժշկության և դեղամիջոցների օգտագործմամբ  կորոնովիրուսի դեմ պայքարին նվիրված տեսակոնֆերանս` չին և հայ մասնագետների մասնակցությամբ։ Տեսակոնֆերանսին հատուկ հրավերով մասնակցել և ելույթ է ունեցել նաև մայրաքաղաքային բժշկական համալսարանին կից գործող Պեկինի ավանդական չինական բժշկության հիվանդանոցի տնօրեն, չինական  ավանդական բժշկության կիրառմամբ օգնություն ցուցաբերող պետական բժշկական խմբի ղեկավարի տեղակալ, Հուբեի մոդուլային հիվանդանոցի տնօրեն Լյու Ցինցուանը:

Ներկայացնելով հայկական կողմին ավանդական չինական բժշկության մեթոդներն ու օգտակար փորձը կորոնովիրուսի կանխարգելման և կլինիկական ախտորոշման և բուժման ոլորտում, պրոֆեսոր Լյու Ցինցուանը հայ մասնագետներին մանրամասն ներկայացրեց իրենց հետաքրքրող թեմաները՝ չինական ավանդական բժշկության դեղամիջոցներով հիվանդության կանխարգելման և բուժման մասին։

Երևանի պետական ​​բժշկական համալսարանի այլընտրանքային բժշկության ամբիոնի դեկան, ավանդական և այլընտրանքային բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հ.Ավագյանը շնորհակալություն հայտնելով չինացի մասնագետին՝  նշեց, որ  այս տեսակոնֆերանսը հարուստ բովանդակություն ունի և Չինաստանի կողմից մեծ աջակցություն է։ Նա նաև նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում համաճարակի դեմ պայքարում այս տարվա ապրիլին չինական դեղամիջոցների տեսքով ցուցաբերված օգնությունը:

 

  • Կիսվել: