շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չիչխան գետի եզրին գտել են 37-ամյա տղամարդու կիսամերկ, վնասվածքներով դին․նա անհայտ կորած էր

Չիչխան գետի եզրին գտել են 37-ամյա տղամարդու կիսամերկ, վնասվածքներով դին․նա անհայտ կորած էր

Հայաստանի քննչական Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել է այս տարվա հոկտեմբերի 8-ից որպես անհայտ կորած որոնվող 37-ամյա Հրաչիկ Հակոբյանի մահվան փաստով, գրում է shamshyan.com-ը։

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10։30-ի սահմանում, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 45 հասցեին հարակից կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի եզրին, կիսամերկ, բերանքսիվայր ընկած վիճակում հայտնաբերել էին Հ. Հակոբյանի դին։ 

Ըստ աղբյուրի՝ դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ դեմքի և գլխի հատվածներում կան մարմնական վնասվածքներ։

Դեպքի վայր էր ժամանել Լոռու մարզի ոստիկանապետը, ոտիկանության Սպիտակի բաժնի պետն ու Սպիտակի քննչական բաժնի պետը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրը հայտնում է, որ նրա անհայտ կորելու մասին ոստիկանության Սպիտակի բաժին հայտարարություն էր տվել քույրը՝ Անուշ Հակոբյանը, որ Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում բնակվող եղբայրը հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19։30-ի սահմանում, իրենց տանից դուրս է եկել և մինչև այժմ տուն չի վերադարձել ու իր գտնվելու մասին տեղեկություններ չունեն։  

  • Կիսվել: