երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
«Չի կարող դավաճան ղեկավարը պահել ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը»․ Գյումրիում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում

«Չի կարող դավաճան ղեկավարը պահել ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը»․ Գյումրիում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում

Գյումրիում քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մի խումբ քաղաքացիներ փակել էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցը՝ իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու համար:

«Չի կարող դավաճան ղեկավարը պահել ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ուստի նա պետք է հեռանա, որ այլ մարդ գա, որը կկարողանա բանակցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Մինսկի խմբի, թե՛ աշխարհի հետ, դա է պատճառը, որ մենք պահանջում ենք հրաժարական և առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց փողոց փակած քաղաքացիներից մեկը:

Որոշ ժամանակ անց ոստիկանները ճանապարհը բացելու պահանջ ներկայացրին՝ նշելով, որ այլապես նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված կարգով հարկադրանքի միջոցներ:

  • Կիսվել: