երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Չգիտեմ՝ ում «զակազն» են կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի. «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն

Չգիտեմ՝ ում «զակազն» են կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի. «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն

«Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Այվազյանը, ով հերքեց, որ ինքը սեփականատերն է, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ անվտանգության հետ կապված գազալցակայանը խնդիրներ չի ունեցել, և իրական պատճառը քննչական մարմինները կպարզեն։

«Չգիտեմ՝ ում «զակազն են» կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի, վկայականը կա, ԱՎՕ-ն անցած է (որպես արտադրական վտանգավոր օբյեկտ տեխնիկական անվտանգության փորձաքննություն), նույն հակահրդեհայինը եկել է, բոլոր հակահրդեհային պայմաններն ապահովված են եղել, տեսել է, որ ինքն անօրինական չի աշխատել այսքան ժամանակ»,-ասաց նա՝ խուսափելով տեսախցիկների առաջ խոսել։

Ըստ Այվազյանի՝ շատ վարկածներ կան, սակայն դեռևս նախընտրում են չխոսել. «Իրավապահները եկել են, տնօրենը իրենց փոխանցել է բոլոր տվյալները, մենք էլ ենք ուզում հասկանանք՝ ինչ է կատարվել այստեղ: Շատ վարկածներ կան, որոնց մասին չեմ ուզում այս պահին խոսել»:

Դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետն ասել է, որ բազմաթիվ գրություններ են ուղարկել ընկերություն, հաշվի չի առնվել՝ Այվազյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ մարզպետն ինչ նկատի ունի, կարող է ավելի հին տվյալներ են, չեմ ուզում գնահատականներ տալ։ Կոնկրետ տնօրենը թուղթութանաքը կներկայացնի»,-ասաց նա։

 

  • Կիսվել: