շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Չենք կատարելու այդ ապօրինի պահանջը». Ոստիկանությունը ՀՅԴ երիտասարդներից պահանջել է ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել

«Չենք կատարելու այդ ապօրինի պահանջը». Ոստիկանությունը ՀՅԴ երիտասարդներից պահանջել է ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշժված է.
 
«Տեղեկացնում ենք, որ այսօր` 15։00֊ին Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև մեր կողմից նախատեսված ակցիայի հարցով մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։
 
Մենք դատապարտում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։
 
Ժամը 15։00֊ին կհանդիպենք Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև»։

  • Կիսվել: