կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չեմ կարծում, որ Արցախը կկործանվի, քանի որ մենք պայքարելու ձևերը գիտենք, բայց Հայաստանը շատ մեծ վտանգների տակ է հիմա. Արցախից տեղահանված

Չեմ կարծում, որ Արցախը կկործանվի, քանի որ մենք պայքարելու ձևերը գիտենք, բայց Հայաստանը շատ մեծ վտանգների տակ է հիմա. Արցախից տեղահանված

Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։

Լրագրողների հետ զրույցում նրանցից մեկն ասաց՝ առաջին անգամը չէ, որ Կառավարության շենքի մոտ են հավաքվել և իրենց պահանջներն են ներկայացրել.«Արդեն 3 տարի է՝ մենք ասում ենք, որ մի անտեսեք փախստականների խնդիրները։ Փախստականների խնդիրը 30 տարուց ավելի է՝ չի դարձել պետական քաղաքականության մաս։ Հիմա եկել ենք հասել մի հանգրվանի, որ անտեսելով այս խնդիրը, Ադրբեջանը իր թեզն է ներկայացրել և բոլորը լուռ նստած սպասում են, թե ինչի՞ են սպասում՝ չենք հասկանում»։

Նրա խոսքով՝ այս ընթացքում Հայաստանը շատ մեծ սխալ է արել. «Մենք միշտ ասում ենք, որ, ինչ ճնշում էլ լինի, Հայաստանը չպետք է հրաժարվի արցախահայության  անվտանգության երաշխավորը լինելուց։ Ցավոք, ոչ միայն այդ թեզից հրաժարվեց Հայաստանը, այլև հայտարարեց, որ ճանաչում է տարածքային ամբողջականությունը։ Մեր պատգամավորները ԵԽԽՎ-ում ավելի առաջ գնացին, հայտարարեցին, որ նույնիսկ Արցախն են ճանաչում Ադրբեջանի կազմում։ Բազմիցս ասել եմ, էլի կասեմ՝ Հայաստանի ներկայիս իշխանության գործելաոճի տրամաբանությունը ինչ-որ բանականության մեջ չի տեղավորվում։ Չեմ կարծում, որ Արցախը կկործանվի, քանի որ մենք պայքարելու ձևերը գիտենք, բայց Հայաստանը շատ մեծ վտանգների տակ է հիմա»։

  • Կիսվել: