շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չեմ կարծում՝ դժբախտ պատահարի պատճառով պետք է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարց բարձրացնել. Նախարար

Չեմ կարծում՝ դժբախտ պատահարի պատճառով պետք է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարց բարձրացնել. Նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ ԵՊՀ-ում տեղի ունեցածը բուհի ռեկտորի` Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականի հարցը բարձրացնելու պատճառ չէ։

«Չեմ կարծում, թե դժբախտ պատահարի գրանցման պատճառով պետք է նման հարց բարձրացնել»,-ասաց նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Նախ պետք է պարզել՝ ինչ է տեղի ունեցել, որն է եղել հիմնական պատճառը։ Եթե դա տեղի է ունեցել որևէ մեկի՝ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու հետևանքով, պետք է հետամուտ լինել դրան»,- նշեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով` այս պահին ուսումնասիրություններ են ընթանում՝ պարզելու հրդեհի պատճառը, մի քանի տարբերակներ են քննարկվում։

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի սպասել մասնագիտական եզրակացությանը»,- ասաց նա` հավելելով, որ հրդեհը, բարեբախտաբար, կարողացել են արագ մարել, և ավելի մեծ խնդիրներ չեն առաջացել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ԵՊՀ մասնաշենքերից մեկում պայթյուն է եղել եւ հրդեհ է բռնկվել: Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, ինչպես նաև՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է:  Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Հրդեհը մարվել է:

Նշվում է, որ այդ սենյակը ծառայել է որպես այգեգործների համար հանդերձարան, գործիքների պահման վայր։

 

  • Կիսվել: