երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Չեխովի դպրոցում սովորող 13-ամյա երեխան գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Չեխովի դպրոցում սովորող 13-ամյա երեխան գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Չեխովի անվան թիվ 55 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների միջև վեճն ավարտվել է երեխաներից մեկի՝ գլխի վնասվածքով հիվանդանոցում հայտնվելով: Այս մասին հայտնեցին քաղաքապետարանից:

Տղաներից մեկը հրել է մյուսին, ինչի հետևանքով վերջինը դիպել է պատին և հարված ստացել գլխի շրջանում։ Դպրոցից շտապօգնություն են կանչել, ինչի արդյունքում ոստիկանությունն է տեղեկացել դեպքի մասին: Քաղաքապետարանից հայտնում են, որ լուրջ ոչինչ չկա՝ երեխան արդեն տանն է:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 13:50-ին հիվանդանոցներից մեկից հաղորդում էր ստացել Ոստիկանություն Չեխովի դպրոցում սովորող 13-ամյա երեխայի՝ գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելու մասին:

  • Կիսվել: