ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում գրանցվել են համաշխարհային և Գինեսի հերթական ռեկորդները

Ստեփանակերտում գրանցվել են համաշխարհային և Գինեսի հերթական ռեկորդները

Չարենցավան համայնքի բնակիչներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում գրանցել են համաշխարհային և Գինեսի հերթական ռեկորդները։ Այս մասին տեղեկանում ենք Չարենցավանի համայնքապետարանից:

Յուրի Սաքունցը ձեռքերի վրա հենված դիրքում ատամներով քաշելով՝ տեղից շարժել է 4տ. 100կգ. քաշ ունեցող ավտոմեքենան, իսկ Արթուր Սաքունցին հաջողվել է ատամներով քաշելով՝ տեղից շարժել 12տ. քաշ ունեցող ավտոբուսը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ ՌԵՍԶ նախարար Սամվել Շահրամանյանը և պաշտոնատար այլ անձինք:

Պրոֆեսիոնալ մարզիկներ ու բազմակի ռեկորդակիրներ Սաքունց եղբայրները հերթական ռեկորդը նվիրել են Արցախի Հանրապետության հռչակման օրվան:

Լուսանկարները ՝ Արցախի հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարության

  • Կիսվել: