հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չարենցավանում բեռնատարի թափքում հրդեհ է բռնկվել. այրվել է մոտ 1 տ փայտածուխ

Չարենցավանում բեռնատարի թափքում հրդեհ է բռնկվել. այրվել է մոտ 1 տ փայտածուխ

Մայիսի 29-ին, ժամը 17:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում գտնվող ավտոսպասարկման կետին հարակից տարածքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «DAF» մակնիշի փայտածուխով բեռնված բեռնատարի թափքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 1 տ փայտածուխ։

 

 

  • Կիսվել: