շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր

Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր

Ապրիլի 16-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 33 շենքի բակում ծեծկռտուքի հետևանքով «կրծքավանդակի և ձախ ստորին վերջույթի սալջարդ հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները' բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Կ․ Վ․-ն է։

 Նույն օրը ժամը 17։10-ի սահմաններում Կ.Վ․-ի մայրը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 15։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 21 շենքի հարակից խաղադաշտում վիճաբանություն է տեղի ունեցել իր որդու և զուգահեռ դասարանի աշակերտ 16-ամյա Դ․ Ի․-ի հետ, որի ընթացքում վերջինս քաշքշել է, և մի քանի անգամ հարվածել որդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Չարենցավանի բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ է ստացվել, որ ծեծկռտուքի ժամանակ մասնակից են եղել նաև Կոտայքի մարզի բնակիչներ 14-ամյա Ժ․ Ն․-ն, 16-ամյա Ա․ Ս․-ն և 14-ամյա Ժ․ Ա․-ն, ովքեր իրենց հերթին մարմնական վնասվածքներ են պատճառել Կ.Վ․-ին:

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին:

  • Կիսվել: