երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չարենցավանի հաստոցաշինականից հերքում են ցույցի գնալուց հրաժարվելու պատճառով աշխատակցին աշխատանքից հեռացնելու մասին լուրը

Չարենցավանի հաստոցաշինականից հերքում են ցույցի գնալուց հրաժարվելու պատճառով աշխատակցին աշխատանքից հեռացնելու մասին լուրը

Չարենցավանի հաստոցաշինական գործարանի պահպանության որևէ աշխատակցի այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք ցույցին մասնակցել որևէ մեկը չի ստիպել՝ հակառակ մամուլում շրջանառվող լուրերի՝ 1lurer.am-ի հետ զրույցում նշեց գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը:

«Տվյալ երիտասարդը աշխատանքի եկել է ընդամենը մեկ օր ու մի անգամ, որից հետո մեր պահակակետի պետին փոխանցել է, որ աշխատանքը ծանր է իր համար, ու ինքը չի ուզում այդ աշխատանքը կատարել»,- նշեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ երիտասարդը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել ու դեռ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի աշխատակից է:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում ու մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Չարենցավանի հաստոցաշինական գործարանի պահպանության աշխատակից Գևորգ Պեպոյանին, որը «Հայրենիք» կուսակցության անդամ է, տեղեկացրել են, որ ազատված է աշխատանքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար:

  • Կիսվել: