ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

«Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը», այս մասին նշված է ՌԴ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում տարածված գրառման մեջ։

Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ հիշատակում են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

 

  • Կիսվել: