Ցանկությունս այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
Այսօր ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքի ժամանակ աղոթք հնչեցրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա այնուհետև հանդես եկավ ելույթով, որի ժամանակ նշեց, որ ինքն ու իր պես շատերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը համարում են իրենց կյանքի ամենադժբախտ օրը։
՛՛Հասկացողները կհամարեն, անհասկացողները չեն համարի։ Նրանք, որոնց Աստվածն իրենց որովայնն է, իրենց որկորն է, և իրենք ապրում են միայն կուշտ լինելու համար, նրանք չեն հասկանա։ Կհասկանան այն մարդիկ, ովքեր գիտեն, թե հայրենիք կորցնելն ինչ է նշանակում։
Հիմա շատ բաներ կխոսեն, բայց իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու՛՛,-ասաց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը: