կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բժշկական հաստատությունները պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները Ավանեսյան (տեսանյութ)

Բժշկական հաստատությունները պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները Ավանեսյան (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին, որ մի քանի բժիշկներ ահազանգել են, որ մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգ է եղել բուժանձնակազմին պարտադրել, որ ներկայանան այսօրվա հավաքին և ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրերի տվյալները ներկայացնեն, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ իրենք արդեն հստակ պատասխանել են դրան:

Նա նշեց. ՛՛Բոլոր բժշկական հաստատությունները՝ անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրելու՛՛:

Ավանեսյանը նաև կոչ արեց բոլոր ահազանգերով դիմել իրավապահ մարմիններին: Նա չբացառեց, որ այսօր բժշկական կենտրոններից աշխատողներ հանրահավաքին ներկա կգտնվեն, սակայն բացառեց, որ նման հորդոր եղել է:

Հիշեցնենք, որ այսօր ՔՊԿ-ն համապետական հանրահավաք կանցկացնի:

  • Կիսվել: