չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Բժշկական հանդերձանքով 2 հոգի գողության նպատակով ներխուժել են Միքայելյանի անվան հիվանդանոց, բայց չեն հասցրել կատարել իրենց չար գործը

Բժշկական հանդերձանքով 2 հոգի գողության նպատակով ներխուժել են Միքայելյանի անվան հիվանդանոց, բայց չեն հասցրել կատարել իրենց չար գործը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի` բժշկական հանդերձանքով, մտել են Միքայելյանի անվան հիվանդանոց, այնտեղ սենյակներից մեկի ապակին կոտրել, որպեսզի գողություն կատարեն: Սակայն հիվանդանոցի բուժքույրներից մեկը նկատել է նրանց և անմիջապես տեղեկացրել է հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին:

Վերջիններս շտապել են դեպքի վայր, սակայն բժշկական հանդերձանքով քողարկված անձինք հասցրել են փախչել: Դեպքի մասին հայտնել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապարտաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: