չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բժիշկը՝ երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու մասին

Բժիշկը՝ երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու մասին

Ըստ իտալական Լազարո Սպալանզանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, COVID-19 հիվանդության բուժմամբ և հետազոտությամբ զբաղվող Ֆրանչեսկո Վայայի՝ այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին կարելի է խոսել միայն ամենախոցելի խմբերում գտնվող երեխաների համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Բժիշկը, մասնավորապես, ասել է. «Համաճարակի այս փուլում, կարծում եմ, ճիշտ է կորոնավիրուսի դեմ պատվաստումը 5-11 տարեկան միայն ռիսկային խմբերի երեխաներին։ Եթե իրավիճակը փոխվի, և մենք ավելի շատ գիտական ​​տվյալներ ստանանք այս հարցի վերաբերյալ, ապա պատվաստումը կարող է տարածվել բոլորի վրա։ Ես դեռ 12 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման կողմնակից եմ»։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ սկսած 12 տարեկանից:

 

  • Կիսվել: