Բժիշկ-խորհրդատուները վստահեցնում են` սրտանոթային հիվանդությունների 80%-ը կանխարգելելի է. Ավանեսյան
Բժիշկ-խորհրդատուները վստահեցնում են` սրտանոթային հիվանդությունների 80%-ը կանխարգելելի են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
՛՛Նման հանդիպում-զրույցի ձևաչափով փորձել ենք ամփոփել վերջին տարիներին սրտանոթային խնդիրների ոլորտի բարեփոխումները, կանխարգելմանն ու բուժական հատվածին ուղղված հաջողությունները:
Մեր բժիշկ-խորհրդատուները վստահեցնում են` սրտանոթային հիվանդությունների 80%-ը կանխարգելելի են. վերանայենք մեր ապրելակերպը, և թույլ տանք մեր սրտերին երկար բաբախել՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:


