չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Բժիշկ Արմեն Չարչյանին սրտային տագնապով տեղափոխել են հիվանդանոց

Բժիշկ Արմեն Չարչյանին սրտային տագնապով տեղափոխել են հիվանդանոց

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր պրոֆեսոր Արմեն Չարչյանը մինչ կալանավորման մասին որոշման հրապարակումը շտապ օգնության միջոցով տեղափոխել են հիվանդանոց։

՛՛Հավելյալ տեղեկություններ Պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։ Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց՛՛,-նշել է փաստաբանը։ 

Նշենք, որ քիչ առաջ դատավոր Արմինե Մելիքսեթյանը Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

 

 

  • Կիսվել: