երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բյուրեղավանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր

Բյուրեղավանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքում բախվել են Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախախարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

 Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: