երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
ԲԸՏՄ տեսուչները մասնակցել են զենք կրելու վերապատրաստումների

ԲԸՏՄ տեսուչները մասնակցել են զենք կրելու վերապատրաստումների

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի շարունակական համագործակցության շրջանակներում այս անգամ ԲԸՏՄ տեսուչների համար կազմակերպվել է ծառայողական զենքի օգտագործման հատուկ պատրաստվածության եռօրյա ուսումնառություն, հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
 
«Տեսական և գործնական կարողությունների զարգացման վերապատրաստումների ընթացքում տեսուչները մասնագիտացել են հատուկ միջոցների, անվտանգության կանոնների, զենք կրելու ու գործադրելու ուղղություններով, հրաձգարանում անցկացրել կրակային պատրաստության վարժանքներ։
 
Կադրային բարձր պատրաստվածությունը միտված է կառույցի գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: